Ինչպե՞ս զարգացնել երեխայի ստեղծագործական մտածողությունը
«Երկուսով» Հոգեբանական մասնագիտացված կենտրոնը Փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին հրավիրում է սեմինարի, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքվողները, մասնավորապես՝ ծնողներ, հոգեբաններ, մանկավարժներ և հարակից ոլորտների մասնագետներ:
Սեմինարի ընթացքում խոսելու ենք այն մասին, թե ինչպե՞ս զարգացնել երեխայի ստեղծագործական մտածողությունը, խթանել վերջինիս ընդհանուր ստեղծագործականությունը:
Սեմինարն ինտերակտիվ բնույթ կունենա, մասնակիցները կծանոթանան մի շարք խաղային տեխնիկաների, մտածողությունը զարգացնող մեթոդիկաների:
Սեմինարը կտևի 3 ժամ և կընդմիջվի թեյախմությամբ:
Սեմինարը վարելու է Կրթության ազգային ինստիտուտի դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի գլխավոր մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Ալեքսանյանը:
Մասնակցության արժեքը 3000 դրամ է:
Զանգահարեք և գրանցվեք:
Հասցե՝ Զարուբյան 4, բն. 11 (Կասկադի հարևանությամբ)
