Բարեգործական ֆոտոսեսիա:
Սիրելի´ ընկերներ, բոլորդ ծանոթ եք այս երկու հրաշք բալիկների պատմությանը, որոնց սեփական հայրը լքել է, իսկ մայրը, լինելով ոչ բարի համբավի տեր, երեխաների խնամքը թողել է տատիկի ուսերին: Մենք նրանց համար կազամկերպել ենք «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՏՈՍԵՍԻԱ»: Փետրվարի 28-ին(կիրակի) ժամը 12:00-ից մինչև 17:00-ը Axiom studio ֆոտոստուդիայում տեղի կունենա բարեգործական ֆոտոսեսիա, որին կկարողանան մասնակցել բոլոր ցանկացողները: Ֆոտոսեսիայի ամբողջ հասույթը կտրամադրվի երկու հրաշքների տատիկին: Մենք կատարում ենք ֆոտոսեսիա, իսկ դուք վճարում էք որքան ցանկանում էք: Այսպիսով Դուք վճարում եք որքան ցանկանում եք և ունենում ֆոտոստուդիայում արված Մշակված և գեղեցիկ լուսանկարներ: Գեղեցիկ ժամանակը և լուսանկարները կապահովեն Khurshudyan Photography-ը, VP Photographer-ը և Хандут Паруйрян-ը: Սիրով սպասում ենք բոլորիդ` առանց տարիքային սահմանափակման:
Հասցեն՝Արշակունյաց պող. Մամուլի շենք 2-րդ հարկ Axiom studio: Հարցերի համար զանգահարել:
