Կինոդիտում. Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ
Ականաթը հրավիրում է Ձեզ դիտելու Մարինե Քոչարյանի և Սոնա Քոչարյանի վավերագրական ֆիլմը։
Ներկա կլինեն ֆիմի հեղինակները:
Միջազգային փառատոններում «Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների։
Տևողությունը՝ 15 րոպե:
Մուտքն ազատ է:
Հասցեն՝ Կողբացի 28 (մուտքը՝ Արամի փողոցից):
Ասում են թե սահման կա, սակայն գյուղացիներից ոչ մեկը չի տեսել: Չկա ոչ նշան, ոչ մետաղալար, որ անցակետ. միայն գետակն է բաժանում գյուղը երկու` հայկական և վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում: Նա երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրա և ընտանիքի անդամների միջև ընդամենը մեկ կիլոմետր ֆիզիկական տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել` հասնելու գյուղին, որն ամեն օր տեսնում են գետի մյուս կողմում: Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են. ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է սահմանը, ինչի՞ համար է սահմանը: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ:
