Բարեգործական Կիրակի Հայկ Պետրոսյանի հետ
LOFT-ը մեծ եռանդով շարունակում է իրականացնել իր «69.120 բարության րոպե» նախագիծը: Արդեն պատրաստ ենք ձեզ ներկայացնել մեր երրորդ հյուրին, ով մեծ սիրով միացավ բարեգործությանը:
Եվ այսպես, հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու Հայկ Պետրոսյանի համերգին, որը տեղի կունենա Փետրվարի 28-ին՝ 19:30-ին:
Համերգային ծրագրի ընթացքում սպասվում են ինչպես ֆրանսիական և հայկական մեզ քաջ ծանոթ երգեր, այնպես էլ հումորային կատարումներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է միայն զանգահարել մեզ և ամրագրել տեղեր:
Մուտքավճարը 2000 դրամ է | Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ (նախագծի շրջանակներում «Լոֆթը» համագործակցում է Bridge of Health Armenia հիմնադրամի հետ):
Բաց մի թող կիրակին ուրախ երանգով ավարտելու քո հնարավորությունը: