Other
«Բարև, մայրի´կ» Ցուցահանդես-վաճառք նվիրված մայրության տոնին
Մեր ցուցահանդեսում կգտնեք ինչպես մայրիկների և հղիներ համար նախատեսված գեղեցիկ նվերներ այնպես էլ փոքրիկներին վերաբերող տարատեսակ առաջարկներ և ապրանքներ (զարդեր, մանկական հագուստ, խաղալիքներ, մանկական սնունդ, գրքեր, հղիների հագուստ, խնամքի միջոցներ և այլն): Ինչպես նաև կարող եք ձեռք բերել շատ գեղեցիկ և յուրօրինակ ձեռքի աշխատանքներ:
Նախատեսված է բացման արարողություն, hյուրերին կդիմավորեն հեքիաթի հերոսները և խաղավարները:
Այցելու բոլոր հղի կանայք կստանան նվեր «Բարև, մայրիկ» ամսագրի կողմից:
Միջոցառումը տեղի է ունենալու Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճում մարտի 5-ին ժամը 12:00-20:00:
Հասցե` Իտալիայի 1
Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար:
Սիրով սպասում ենք Ձեզ: