«Ի՞նչ է համաստեղծական արվեստը» հետազոտական ցուցահանդես
Ցուցահանդեսի համադրող՝ Նարէ Սահակյան
Ձևավորումը՝ Լուսինե Նավասարդյանի
Էքսպոզիցիայի իրականացումը՝ Արմենակ Գրիգորյանի
Մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Ակումբ ցուցասրահ «Ի՞նչ է համաստեղծական արվեստը» հետազոտական ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը կառուցված է հայ ժամանակակից արվեստում 1990-ականների կեսին ի հայտ եկած մի տերմինի՝ «համաստեղծական արվեստի» շուրջ: Սա փորձ է բացելու ինքնաձևակերպման այս սկզբնական դրվագի որոշ շերտեր, որոնք բյուրեղացնում են հարաբերությունների, հղումների և հասկացությունների մի հյուսվածք, որը կարևոր է եղել «3-րդ հարկ» արվեստային շարժման համար:
«Ի՞նչ է համաստեղծական արվեստը» ցուցահանդեսը երրորդն է Ակումբի (The Club) 2015 թվականին վերաբացված ցուցասրահում: Հետազոտական ցուցահանդեսների շարքն իրականացվում է Ակումբի (The Club) նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ:
Մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Ակումբ ցուցասրահ «Ի՞նչ է համաստեղծական արվեստը» հետազոտական ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսը բաց կլինի ամեն օր, ժամը 10:30-23:30։
________________________
We are happy to invite you to the opening of the research-based exhibition named "What Is Hamastertsakan Art?" on the 11 of October at 7 pm.
This exhibition is an attempt to open up certain layers of the initial attempts at self-furmulation that crystalize an intersection of relationships, references and concepts significant for the the "3rd Floor" art movement.
This exhibition is the third one conducted in the frames of the new opened The Club Gallery.
The initiative is organized with financial support of The Club with the partnership of Ashot Johannissian Research Institute in Humanities.
Curator: Nare Sahakyan
Design by Lousineh Navasartian
Realization of the exposition by Armenak Grigoryan
The exhibition is open every day from 10:30 to 23:30