Պոպոքի մասին
Մարտի 10-ին՝ 17:00-ին, «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր մարմնի ղեկավար, «Պոպոք» Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը LOFT-ում կպատմի «Պոպոք»-ի նպատակների և դրա կազմակերպման մասին:
Պոպոքի մասին՝ Պոպոք Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի հիմնադիրները, հանդես գալով գովազդի մի շարք միջազգային փառատոներում և՛ որպես մասնակից, և՛ ժյուրի, կուտակելով փառատոներ կազմակերպելու և անցկացնելու հարուստ փորձը, այսօր կազմակերպում են Պոպոք Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն: Փառատոնին կհյուրընկալվեն ոլորտի լավագույն գովազդային գործակալություններ և անհատ վարպետներ Հայաստանից ու արտերկրից, որոնք կմտնեն ազնիվ մրցակցության մեջ հետևյալ անվանակարգերում.
1. Հեռուստա- և վիդեոգովազդ
2. Տպագիր և արտաքին գովազդ
3. Թվային և նոր գովազդակիրներ
4. Ռադիոգովազդ
5. Գրաֆիկական դիզայն
6. Մարքեթինգային արշավ
7. PR արշավ
8. Գիրք
Ո՞րն է պոպոքի նպատակը՝
Բիենալեն նպատակ ունի հզոր շարժիչ ուժ դառնալ տարածաշրջանի գովազդային շուկայի զարգացման և այն միջազգային մակարդակի հասցնելու համար: Բացի այդ, բիենալեն նաև ունի մի շարք այլ նպատակներ.
• Բացահայտել հայկական գովազդի շուկայում հետաքրքիր և կրեատիվ գովազդ ստեղծողներին:
• Ապահովել տարբեր երկրների տաղանդավոր մասնագետների հետ շփումը և սերտ կապերի հաստատումը:
• Երևանը հռչակել կոմունիկացիաների միջազգային բիենալեի անցկացման վայր:
• Կազմակերպել վարպետության դասեր արտերկրի ճանաչված մասնագետների մասնակցությամբ:
Գրանցման և հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ:
Մուտքավճարը՝ 1000 դրամ, տևողությունը՝ 2 ժամ
