Շեքսպիր. հանդիպում 4 դար անց Loft-ում
Բրիտանական ակումբ-ն ու #Loft-ը Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու հանրային քննարկումների և ուրախ ժամանցի։
Միջոցառմանը մասնակցում է ակումբի վեց բանախոս՝ լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյանը Artak Vardanyan, դերասան, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը Tamar Hovannisian, մշակութաբան Վարդան Ջալոյանը Jaloyan Vardan, գրականագետ, քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը Ann Norikyan, արվեստագետ, համադրող Արման Գրիգորյանը Arman Grigoryan, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Zara Hovhannisyanև երկու հատուկ հյուր՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն Movsisyan Raffi ու կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը Zaven Boyajyan:
Ի՞նչ Է սպասվում.
- Բազում անակնկալներ եւ տոնական տրամադրություն
- Բանախոսների ելույթներ, քննարկումներ, հարցուպատասխան
- «Ռոմեո և Ջուլիետ» մրցանակաբաշխություն
(Բրիտանական ակումբն իր ֆեյսբուքյան էջում խաղարկում է տարբեր բրիտանական հուշանվերներ, գրքեր, ինչպես նաև էսսեների մրցույթ է հայտարարել, որի հաղթողները նշված օրը կստանան իրենց մրցանակները)
- Բոլոր ցանկացողները կարող են ընթերցել Շեքսպիրից իրենց հոգեհարազատ տողեր, գրքերը տեղում կլինեն: Տպավորիչ ընթեցողներին սպասում են անակնկալներ:
Հանդիպում ենք Մարտի 22-ին՝ ժամը՝ 18:00-ին, LOFT-ում (Մոսկովյան 3):
Տևողությունը՝ 3,5 ժամ
Մուտքն՝ ազատ
