Հեծանվաերթ. Մոլորակի Ժամ
Մարտի 19` ժամը 20:30-21:30, արդեն 8-րդ անգամ Հայաստանում նշում ենք «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառումը (#EartHour), որի նպատակն է բոլորին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
Երբ կմարեն մայրաքաղաքի լույսերը, հեծանվորդները սիմվոլիկ հեծանվաերթով և հեծանվային լույսերով կշրջեն կենտրոնական փողոցներով՝ համաձայն նախատեսված երթուղու: Հանդիպում ենք մարտի 19-ին` 20:00, Մաշտոցի պուրակում:
Միացեք մեզ, ինչպես նաև հրավիրեք Ձեր ընկերներին միանալու աշխարհի ամենամեծ բնապահպանական նախաձեռնությանը, որին այս տարի մասնակցում է 170 երկիր:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:
