Ուխտագնացություն դեպի Երերույք
Շարունակելով «69.120 բարության րոպե» նախագծի ուխտագնացությունների շարքը, այս կիրակի՝ Մարտի 13-ին, գնում ենք Երերույք: Միացիր մեզ առավոտյան ժամը 08:00-ին, LOFT-ում (Մոսկովյան 3):
Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ՝ Անի մայրաքաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Այն Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է, մասնագետների գնահատմամբ՝ վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծը։ Այն միանշանակ տեսնել է պետք...
Այնպես որ շտապեք ամրագրել սահմանափակ տեղերը՝ զանգահարելով մեզ: Մասնակցության վճարը 2500 դրամ է (LOFT-ը որևէ շահ չի հետապնդում. սա միայն փոխադրամիջոցի գումարն է):
#ՄիացիրԲարությանը #LOFT #ԲարությանՐոպե
________________________________________
Երերույքի տաճարն ունեցել է վեց սյուն։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։
