Cinema
«Հայոց թագուհիներ». Ֆիլմի դիտում-քննարկում
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբի շրջանակում կանանց տոնի միամսյակի կապակցությամբ կազմակերպում է Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմի ցուցադրությունը:
Տիգրան խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմը հայոց պատմության մեջ հայտնի և անհայտ թագուհիների, նրանց գործունեության, հայ կնոջ ուժի, խելքի և համարձակության վկայությունն է ու վերջին դարաշրջանում հայ կնոջ կերպարի ու դերի փոփոխության նկարագիրը:
Երբ՝ մարտի 24-ին` 18:00:
Որտեղ՝ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ:
Մասնակցելու համար գրանցվե՛ք՝ ստորև նշելով Ձեր անունն ու ազգանունը:
Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք մէզ:
