Մարտի 21-ը` Պոեզիայի համաշխարհային օր
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվելու է բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշ-մոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների մոտ, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, քրեակատարողական հիմնարկներում, ակումբներում և պարզապես քաղաքի պուրակներում ու փողոցներում:
Հիմնական միջոցառումներ՝
Գրական ընթերցումներ
- Հյուսիսային պողոտա 5՝
Ֆլեշ մոբ, պոեզիայի ընթերցումներ (Մարտի 21, Ժամը 15:00)
- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝
Պոեզիայի ցերեկույթ Ընթերցողի արձանի մոտ (Մարտի 21, ժամը 14:00)
- «Պողոսյան պարտեզներ» Սիրահարների այգի՝
Գրական տաղավարում պեզիայի ընթերցումներ (Մարտի 21, Ժամը 17:00)
- «Ստոպ» ակումբ՝ Jam Session –
ժամանակակից բանաստեղծությունների և Jazz&Blues ոճի երաժշտության համադրություն (Մարտի 22, Ժամը 20:00)
Միջոցառումներին կմասնակցեն Ժամանակակից բանաստեղծներ, գրականագետներ և պարզապես ընթերցողներ:
