Other
Սուրբ Հարության (Զատկի) տոնախմբություն Երևանի Մայր եկեղեցու հարևանությամբ
Օրհնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, շարունակելով ձևավորված ավանդույթը, մարտի 27-ին, ժամը 13:30-ին (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Հարության (Զատկական) տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում (մոմավառության սրահի հարևանությամբ) իրականացվելու է Սուրբ Հարության մեծ տոնախմբություն՝ հայ ազգագրական երգեր և շուրջպարեր, ավանդական խաղեր, տոնի հետ կապված ծիսական պատառիկներ:
Միջոցառման ազգագրական մասը կհամակարգի «Մասունք» ազգագրական խումբը:
Խորհրդատոնի նախաձեռնողներ` մի խումբ երիտասարդներ:
