Other
Հոգու հիվանդության դրսևորումները
Բարեբախտաբար այս օրերին Հայաստանում է գտնվում ֆրանսիահայ բժիշկ հոգեբույժ Հովհաննես սարկավագ Ռաշո-Հովհաննիսյանը: Այսօր` մարտի 15-ին, ժամը 18.00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ Մայր եկեղեցում տեղի ունենալիք խոկման արարողության ընթացքում առիթ կունենանք ունկընդրելու բավականին լուրջ հոգևոր և հոգեբանական փորձառություն ունեցող բժիշկ հոգեբանին: Թեման կլինի «Հոգու հիվանդության դրսևորումները»:
Քարոզի ավարտից հետո խոկման արարողության մասնակիցները առիթ կունենան խորհելու և մտորելու «Հավատամք» երգչախմբի ապաշխարության շարականների ներքո:
