Թատերական զրույցներ ռեժիսոր Լևոն Իվանյանի հետ
Եթե դու էլ անհամբեր սպասել ես հայ մտավորականների հետ անմիջական շփման,մասնագիտական և մարդկային փոխհարաբերություններում ուղղորդման կամ պարզապես մտերմիկ զրույցի ,ուրեմն քեզ հրավիրում ենք «Թատերական զրույցներ» շարքի առաջին հանդիպմանը,որը նախաձեռնել է ռեժիսոր Լևոն Իվանյանը: Մեկնարկը կտրվի սույն թվականի մարտի 16-ին ,ժամը 16: 00-ին,Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Երևան» մշակույթի կենտրոնի նորաբաց դահլիճում ( Մամուլի շենք,2-րդ հարկ ): Դու կհասցնես բացահայտել ինքդ քեզ,մարդկային տեսակներն ու նրանց յուրահատկությունները, արտիստիկ և խարիզմատիկ անհատների էությունը և այս ամենը միայն ռեժիսորի թատերական ու բեմադրական բարձր ձիրքի շնորհիվ: Հանդիպման առաջին մասում իր փորձով և բեմական արվեստի մեջ իր ուղղորդումներով մեր ավագ ընկերը կկիսվի մեզ հետ,իսկ երկրորդ մասում ես ,դու ,բոլորս կդառնանք բեմականացման ու թատերական զրույցի մի մասնիկ ՝ բացահայտելով ինքներս մեզ,գնահատելով ու արժեվորելով արվեստը մեր մեջ: Հանդիպումը նախատեսված է բոլոր նրանց համար,ովքեր կարևորում են մեր ժամանակակից մտավորականների հետ զրույցներն ու նրանցից ստացած դասերը:
Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք :)
