Անգլերենի և արվեստի դասընթաց. Զատիկ / Happy English: Easter
Սիրելի' մայրիկներ և փոքրիկներ, «Բեյբի Փարք» մանկան զարգացման կենտրոնը Զատկի տոնին ընդառաջ պատրաստել է անակնկալ՝ միավորելով արվեստի դասըթացը և ուրախ անգլերենը: Արվեստի դասի ընթացքում երեխաներն իրենց ձեռքերով կպատրաստեն փոքրիկ մոմեր, որոնք էլ ավելի ջերմ և գեղեցիկ կզարդարեն ձեր Զատկի սեղանը, ինչպես նաև այլ ձեռքի աշխատանք, որը նույնպես նվիրված կլինի Զատկին:<<Happy English>>-ի ընթացքում փոքրիկները կծանոթանան Զատկի տոնի ծագմանը և սովորույթներին,ինչպես նաև կխաղան բազմաթիվ խաղեր, ինչպիսիք են՝ Bunny Egg Treasure Hunt , Egg Pass and Easter Basket, որոնք կօգնեն ավելի ամրապնդել սովորածը, հարստացնել բառապաշարը և ապահովել անմոռանալի Զատիկ:
Դասընթացը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:
Վայր՝ «Բեյբի Փարք» մանկան զարգացման կենտրոն:
Օր՝ 19 մարտ, 2016թ.:
Ժամ՝ 14:00-ից մինչև 16:30: Դասընթացի տևողությունը 2 ,5 ժամ է:
1ժամ `Happy English, 1,5 ժամ՝ արվեստի դաս:
Սիրով սպասում ենք ձեզ :)
Գրանցման համար այցելել «Բեյբի Փարք» մանկան զարգացման կենտրոն՝ Սայաթ-Նովա 29/1 հասցեով:
