Մի երկրի ժամ` մոմերի տակ ու կիթառով
Սկսենք նրանից, որ բոլորոդ գիտեք Երկրի ժամի մասին, ու թե ինչով են դա ուտում: Եթե չգիտեք` Վիկիպեդիան ձեզ դատավոր: Ես էլ չգիտեմ, թե մենք ինչքան ենք էկո, բայց փորձում ենք, համենայն դեպս:)
Եվ ուրեմն, նշված օրը, նշված ժամին` 19 մարտի, 20:30-21:30, ռուբլիկնիկից լույսերն անջատում ենք` օդափոխությունով, սառնարաններով, բանով...
Այսինքն` խնդրվում ա
1. քիչ ծխել,
2. արագ-արագ խմել, որ խմիչքը չտաքանա, սառույցն էլ չհալվի,
3. խոհանոցից պատվեր տալ ավելի շուտ:
Բայց դրա փոխարեն, մոմերի տաքուկ ու փափուկ լուսավորության ներքո, ռոմանտիկ տրամադրությամբ հավեսով կլսենք ու կձայնակցենք իմ ամենասիրելի ֆիզիկոս Դալլաքյան Ռուբոյին` Հախվերդյան, Ֆորշ, ֆոլկ ու տենց բաներ... Անձամբ ես մի այլ կարգի անհամբեր եմ սպասում էդ օրվան:
Չգիտեմ` կփրկենք արդյոք դրանով Երկիրը, բայց համենայն դեպս կփորձենք:)
Սիրով ձեր` Վահագ
