SketchUp ծրագրի ներածական դաս
Մարտի 19-ին՝ ժամը 16:00-ին, ԷՕՆը հրավիրում է ճարտարապետական հանդիպումների շարքի: Այս անգամ սովորելու ենք գծել SketchUp ծրագրի միջոցով:
SketchUp-ը ունի մի շարք առավելություններ: Այն օգնում է արագ և հեշտ ճարտարապետական եռաչափ մոդելավորում իրականացնել՝ հնարավորություն տալով հենց ծրագրի մեջ օգտվել google map-ի լուսանկարներից (դրանք հասկանալով նաև եռաչափ), ինչպես նաև մյուս օգտատերերի նախագծած մոդելներից՝ դրանք անմիջապես ներբեռնելով նախագծվող ֆայլում:
Բացի այդ, ծրագիրն ունի.
- Անիմացիոն հնարավորություններ,
- Տեսարանների կոնցեպտուալ ներկայացման բազմաֆունկցիոնալ գործիքներ:
Առաջին դասին սովորելու ենք ծրագրի հիմնական գործառույթները: Դասը կվարի փորձառու ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը, ով ունի այս ծրագրի հետ աշխատելու մեծ փորձ: Հակոբը կկիսվի ծրագրի հետ աշխատելու հմտություններով և նրբություններով:
Եթե հետաքրքրեց, խնդրում ենք գրանցվել այս հղումով ;)
https://docs.google.com/forms/d/1_8SoYTBhQYuUpUK1zbKjFQVymA6jvsOHLwPeDpj-AL0/viewform
Մոտքը՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Լեզուն՝ հայերեն:
