Other
Տաթուշի մոտ 1-ամյա կամ 10001 կմ-անոց ճանապարհորդությունը
Սիրելի պլատոնականներ, շատերն արդեն գիտեն, սիրում են և օգնել են Տաթուշին, Տաթևի վանական համալիրից Երևան հասած մեր համով ձագուկը արդեն իսկ վիրահատվել է, վիրահատության ծախսերը վճարվել են բարի մարդկանց հանգանակությունների շնորհիվ, իսկ հիմա անհրաժեշտ է հոգալ Տաթուշի Լոս-Վանկուվեր՝իրեն գտած աղջկա մոտ գնալու ծախսերը, դե ի՞նչ, միասին օգնենք շատ դժարությունների միջով անցած, բայց կյանքի հանդեպ սերը պահպանած և մարդամոտ Տաթուշին, եկեք երեքշաբթի երեկոյան՝20:00-ին բոլորով մեր լուման ներդնենք Տաթուշին օգնելու բարի գործում և համտեսենք համեղ թխվածքաբլիթները, որոնք տրամադրված են Paty`s Pop-Cake-ի կողմից :)
Մինչ հանդիպում:
