Երեք երեկո հանճարի հետ
Մասնակիցներ՝
Սոնա Բարսեղյան՝ դաշնամուր,
Քսենյա Դուբրովսկայա՝ ջութակ (Գերմանիա)
Ապրիլի 4-ին, 6-ին և 9-ին, ժամը` 19:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենան երեք յուրօրինակ համերգային երեկոներ, որոնց ընթացքում Հայաստանում առաջին անգամ կկատարվեն Լյուդվիգ վան Բեթհովենի 10 սոնատները՝ գրված ջութակի և դաշնամուրի համար:
Տասը սոնատ, որոնք հանճարեղ կոմպոզիտորի տասը մարգարիտներն են, նրա ստեղծագործական ուղու զարգացման ճանապարհի փայլուն վկայությունները: Տասը սոնատ որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում նրա սիմֆոնիաների, դաշնամուրային սոնատների, կվարտետների:
Ելույթ կունենան Գերմանիայի Դաշնությունից ժամանած երկու տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը և ջութակահարուհի Քսենյա Դուբրովսկայան:
On april 4,6,9, at 19:00 we are inviting all of you to enjoy three special concerts headlined "Three evenings with the Genius in Khachaturian's house'' during which for the first time in Armenia will be performed Ludwig van Beethoven 10 sonatas for violin and piano.
Performers: Sona Barseghyan - piano /Armenia/, Ksenia Dubrovskaya - violin /Germany/.
