Զույգով յոգայի դասընթացներ Կիրակի 16:00 / Partner Yoga Classes Sunday
Զույգով յոգան յոգայի տեսակ է, երբ վարժանքները կատարվում են զույգի օգնությամբ: Այն ոչ միայն հեշտացնում է շատ ասանաների (դիրքերի) կատարումը, այլ նաև հոգեբանորեն դրական ազդեցություն է թողնում: Այն պակաս ջանքեր է պահանջում, ինչի համար երբեմն անվանում են «ալարկոտ»:
Զույգերը օգնում են իրար պահել հավասարակշռությունը, նպաստում ասանաների ավելի ճիշտ կատարմանը ձգումների, խոնարհումների ժամանակ:
Զույգով յոգա կարելի է անել սիրելիի հետ, ընկերուհու, ընկերոջ, երեխայի և նույնիսկ անծանոթի հետ:
Զույգով յոգայի առավելությունները՝
-այն ոչ միայն զարգացնում է մարմինը, այլ նաև գինակցությունը
-այն կերտում է վստահությունը զույգի հանդեպ
-վերացնում է հոգեբանական պատնեշները և մարմնի էներգետիկ բլոկները
-սովորեցնում է հասկանալ զույգին առանց խոսքերի
-զարգացնում է զգայունությունը և առավել բաց դարձնում
-տղամարդը դառնում է ավելի վստահ և ամուր, իսկ կինը ավելի նուրբ և հանդարտ:
Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ:
Հասցե՝ Հրաչյա Քոչար 4, 4-րդ հարկ (մետրո Բարեկամություն) Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի դահլիճ:
Պարտադիր պայման է գալ դատարկ ստամոքսով !
Արժեքը 1 անձի համար 2000 դրամ:
Զույգով գալու դեպքում՝ 3000 դրամ:
