Амира - 2016
Մայիսի 1-ին ժամը 10:00 ՀԿՍԱ ԱՄԻՌԱ-ն ներկայացնում է բոլոր Ցեղատեսակների Շների Ցուցահանդես: Գրանցումները ընդունվում են մինչեւ ապրիլի 20:
Ցուցահանդեսի ծրագիր
1. Բոլոր ցեղատեսակների զննում միջազգային դատավոր Նատալիա Մաստվիրիշվիլիի կողմից:
Բոլոր մասնակիցները տարաբաժանվում են ըստ ցեղատեսակների և համապատասխան 11 խմբի: Ամեն ցեղատեսակից ընտրվում է լավագույնը, որն իր հերթին համեմատվում է իր խմբի լավագույնների հետ: Արդյունքում ընտրվում է ցուցահանդեսի լավագույներից լավագույն շունը:
Մասնակիցները պետք է ունենան FCI-ADLA – ցեղային փաստաթղթեր (ծննդական քարտ կամ տոհմաբանական): Լրացնեն հայտը, վճարեն 8000 ՀՀ դրամ, մասնակցության համար:
2. Մրցույթ շների միջև:
Մասնակիցները արագությամբ հաղթահարում են արգելքներով դաշտը: Նվազագույն սխալներով և արագ փորձությունները հաղթահարած մասնակցին շնորհվում է առաջին տեղ և մրցանակ:
Մրցույթին հյուրընկալվել են Վրաստանի բարձրակարգ մասնագետներ իրենց պրոֆեսիոնալ շնիկների հետ, որոնք կցուցադրեն իրենց մասնագիտական հմտությունները բաց դասի շրջանակներում:
Մասնակիցները պետք է ունենան անասնաբույժի թույլատրություն: Լրացնեն հայտը: Վճարել 2000 ՀՀ դրամ:
Հանդիսատեսի համար մուտքն ազատ է: