Հեքիաթներ ճամպրուկից. «Մատնաչափիկը»
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Այս շաբաթ Անին ու Մանանը կպատմեն Անդերսենի «Մատնաչափիկը»: Կպարզենք, թե ինչպես ծաղկից ծնվեց փոքրիկ Մատնաչափիկը, միասին կգնանք իր հետ փոքրիկ ճանապարհորդության: Նախագիծը ինտերակտիվ է՝ երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 2-10 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` մարտի 26-ին, ժամը` 12:00-ին