Էքսպերիմենտալ դոկումենտալ ֆիլմի ցուցադրում`«Նա, ով ասաց Այո. Նա, ով ասաց Ոչ»
Հրավիրում ենք ներկա գտնվելու էքսպերիմենտալ դոկումենտալ ֆիլմի ցուցադրությանը, որում թատրոնը հանդիսանում է մի հարթակ, որտեղ փորձ է արվում կոտրել կարծրատիպերը և ստեղծել նոր հարաբերություններ թուրք, հայ և սիրիացի դերասաններ միջև:
Ընտրվել է Բերթոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո. Նա, ով ասաց Ոչ» պիեսը, քանի որ մենք միշտ որոշման առաջ ենք և այդ մի որոշումից կարող է հարյուրավոր ճակատագիր փոխվի։ Ու հիմա էլ մենք կայացնում ենք որոշումներ, որոնք կարող են անդառնալի լինեն, քանի որ ասել այո, դա դեռ չի նշանակում համաձայն լինել։ Կան մարդիկ, ովքեր համաձայնվում են սխալ բաների հետ։ Իսկ ամենավատը՝ մարդիկ էլ կան, ովքեր կարծում են, թե իրենց կարծիքը կարևոր չէ։
Այսպիսով, հայ, թուրք և սիրիացի դերասսանները սկսեցին փորձարկել և աշխատել համատեղ։ Աշխատանքային փորձարկումը տեղի ունեցավ Երևանում և Ստամբուլում։
Ֆիլմը նկարահանվել է Ֆորում թատրոն ՀԿ-ի կողմից 2014-2015թթ. իրականացվող ծրագրի ընթացքում, որը իրականացվում էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.