GRE: Quanititative reasoning քննության նախապատրաստում մեկ ամսում
GRE-ն (Graduate Record Examination) միջազգային քննություն է, որն անց է կացնում ETS (Educational Testing Service) կենտրոնը։
LOFT ինքնազարգացման կենտրոնը և GRE Math School-ը համատեղ հրավիրում են ձեզ GRE-ի մեկամսյա նախապատրաստական դասընթացի:
Ընդամենը 12 պարապմունքի ընթացքում /շաբաթական 3 պարապմունք, 1 ամիս/ մաթեմատիկայի դպրոցականի գիտելիքներ ունեցող մարդիկ կարող են պատրաստ լինել GRE քննությունը հանձնելուն:
GRE -ն գնահատվում է 130-170 միավորանոց սանդղակով և բաղկացած է 7 մասից՝
2 Analytical Writing,
2 Verbal Section,
2 Quantitative Section,
1 Experimental Section.
Դասընթացը վարելու է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում ասպիրանտ Վահե Պետրոսյանը (Vahe Petrosian), ով ստացել է առավելագույն գնահատական՝ 170/170: Իսկ նրա ուսանողների 90%-ի գնահատականը գերազանցել է 150-ը: Ի դեպ, վերջինս բակալավրի և մագիստրոսի աստիճան է ստացել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի բաժնում:
Դասընթացը նախատեսվում է ապրիլ ամսից:
Արժեքն ամբողջ դասընթացի համար՝ 40.000 դրամ:
Ուշադրություն.
Մարտի 29-ին՝ 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա անվճար սեմինար՝ ինչպես GRE-ի, այնպես էլ մասնավորապես դասընթացի անցկացման եղանակի մասին: Այս հանդիպումը կօգնի ձեզ հասկանալ՝ ցանկանում եք արդյոք մասնակցել դասընթացին, թե՝ ոչ:
Նշված սեմինարի օրը գրանցվողների և վարձավճարը տվողների համար կգործի 10% զեղչ:
Գրանցման համար զանգահարեք 043 408 864 հեռախոսահամարին:
Հարցերի դեպքում կարող եք գրել նաև LOFT-ի ֆեյսբուքյան էջին: