ՎԶԵԲ-ի կողմից վերապատրաստման դասընթաց կին ձեռներեցների համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ՀՀ-ում գործունեություն ծավալող կին ձեռներեցների համար ապրիլի 12-13-ին և 26-27-ին Երևանում կանցկացնի «Ֆինանսական կառավարման հիմունքներ» վերապատրաստման քառօրյա դասընթաց, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Դասընթացը անցկացվում է 2015 թվականին Հայաստանում մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում և այն Ձեզ կտա հնարավորություն օգտվելու ծրագրի մյուս բաղադրիչներից:
Դասընթացը նախատեսված է ձեռնարկությունների կին գործադիր ղեկավարների համար:
Դասընթացին կարող են դիմել միայն ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ ձեռնարկությունների գործադիր ղեկավարները:
Վերապատրաստման դասընթացը մշակել է «APPLICATIO» վերապատրաստման ու կառավարման ընկերությունը: Այն կազմված է վերապատրաստման երկու բաժնից` յուրաքանչյուրը երկու օր:
Բաժինների միջև կլինի ընդմիջում, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք փորձարկել առաջին բաժնում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և երկրորդ բաժնի ժամանակ ներկայացնել դրանք:
Մշակված ձևաչափի շնորհիվ Դուք ստիպված չեք լինի երկար ժամանակով կտրվել Ձեր բիզնեսից:
Դասընթացը կվարեն Նաիրա Մարգարյանն ու Հայկ Գաբրիելյանը: Դասընթացավարներն ընտրվել են որպես փորձառու գործող մասնագետներ, ովքեր գիտեն` ինչ է անհրաժեշտ ընկերությունը հաջողությամբ ղեկավարելու ու բիզնեսի ընդլայնումը նախաձեռնելու համար:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:
Արժեքը 35,000 ՀՀ դրամ (ներառում է դասընթացի նյութերը, ճաշը, սուրճ,թեյ և այլն):
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։