«Որբանոց»
Նոյեմբերի 1-ին լույս կտեսնի արձակագիր Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը: «Որբանոցը» նրա երրորդ վեպն է:
Այն պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում` որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են:
Սյուժետային կտրուկ զարգացումներով այս ստեղծագործությունը սկսվում է կենտրոնական հերոսներից մեկի` Գուգոյի պատմությամբ, որին զինծառայության ժամանակ հրամանատարը ծեծելով հաշմանդամ է դարձնում:
Վեպում հեղինակը բաց տեքստով ու առանց ակնարկների խոսում է այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են արտագաղթը, կաշառակերությունը, ամենաթողությունը, կեղծված ընտրությունները եւ այլն:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Սև, դառը շոկոլադ
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: