Հայկական մանրանկարչություն. դրա տարրերի կիրառումն արդի արվեստի ճյուղերում
Ապրիլի 8-ին՝ ժամը 19:00-ին, արվեստաբան, լրագրող, «Տերյան մշակութային կենտրոնի» ներկայացուցիչ Անի Մարգարյանը Լոֆթում կվարի «Հայկական մանրանկարչություն. դրա տարրերի կիրառումն արդի արվեստի ճյուղերում» խորագրով դասախոսություն։
Ինտերակտիվ դասախոսության ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել Տերյան կենտրոնի նկարչուհիներ Սեդա Գևորգյանի ու Շուշան Ստեփանյանի վարպետության դասին, որի ընթացքում կստեղծեն հայկական մանրանկար՝ ժամանակակից նյութերով ու տեխնիկայով:
Դասախոսության նպատակն է նվազագույն գիտելիքներ փոխանցել լսարանին հայկական գրքարվեստի մասին, ինչպես նաև բազում օրինակներով ցույց տալ, որ հայ մանրանկարչությունը կենդանի է մեր օրերում:
Մանրանկարչության դասընթացը Անի Մարգարյանն անցկացրել է նաև Սփյուռքի հայկական համայնքներում։
Մուտքը՝ 1000 դրամ: