Սովորիր վաճառել
Թրեյնինգ վաճառքներում սկսնակների համար
Շատ հայտնի և հաջողակ բիզնեսմենների կարիերան սկսվել է հենց վաճառքի ոլորտից։ Այն ամենապահանջված, ամենատարածված և ամենահետաքրքիր մասնագիտություններից է։
Այս թրեյնինգը նախատեղված է այն մարդկանց համար, ովքեր վաճառում են կամ պլանավորում են վաճառել իրենց կամ այլոց ապրանքները, բայց չունեն համապատասխան գիտելիքներ և փորձ։
Անփորձ մարդիկ սովորաբար այսպես են մտածում վաճառքների մասին․
1. Վաճառքներն իմը չեն․ դրա համար պետք է ունենալ որոշակի հատկանիշներ, որոնք ես չունեմ
2. Վաճառել նշանակում է «խաբել» կամ «քցել», իսկ ես չեմ ուզում դրանով զբաղվել
3. Վաճառքով լավ զբաղվելու համար տարիների փորձ է պետք ունենալ
4. Վաճառում եմ ինչպես ստացվում է, չնայած՝ լավ չի ստացվում
Շտապեմ Ձեզ հանգստացնել
• Նախ վաճառելը հմտություն է, որը կարող է սովորել ցանկացած մարդ։
• Վաճառելը ստելու հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը․ երբ բացահայտում ես հաճախորդիդ կարիքները և գրագետ կերպով բավարարում ես դրանք, նա քեզ շնորհակալ է լինում և վերադառնում է քեզ մոտ։
• Իհարկե վաճառքի համար փորձը շատ կարևոր է, բայց որոշիչ չի։
• Վաճառքի հմտությունը մեզ պետք է գալիս ոչ միայն բիզնեսում, այլև կյանքում։
Թրեյնինգի ընթացքում Դուք ձեռք կբերեք վաճառքի հիմնական հմտությունները, որոնք կօգտագործեք արդեն հաջորդ վաճառքներում և կստանաք ցանկալի արդյունք։
Ի՞նչ ենք սովորելու
1․ Ներածություն․ ի՞նչ է վաճառքը, որտե՞ղ է այն օգտագործվում, ի՞նչ առավելություններ է այն տալիս ցանկացած մասնագետի։ Հոգեբանական արգելքները վաճառքներում, դրանց հաղթահարումը։ Վաճառքի պրոցեսի կառուցվածք, փուլեր։
2․ Վաճառքների տարբերակներ․ հեռախոսային, օնլայն, առերես, B2B, B2C։ Որոշում կայացնող անձ։ Հաղորդակցման հմտություններ, վաճառքի ձագար, մի քանի պարզ հաշվարկ։
3․ Հաճախորդների տիպեր, նրանց առանձնահատկությունները, սառը զանգեր, քարտուղարուհուն շրջանցելու տեխնիկաները։ Առաջին կոնտակտի հաստատում։
4․ Բուն վաճառքները․ սկզբունքային հետաքրքրություն, հարցեր, SPIN, կարիքների դուրսբերում։
5․ Առարկությունների հաղթահարում և արգումենտացիա
6․ Գործարքի փակում, հետագա կապի պահպանում հաճախորդի հետ
+ բոնուս․ Գործնական օր․ միայն դերային խաղեր, քննարկում, սխալների ուղղում
+ բոնուս․ Եվս 21 գաղտնիք հաջողության համար (մասթեր կլաս)
Թրեյնինգը վարում է Հայկ Մարգարյանը
Մեկնարկում ենք ապրիլի 11-ից։ Շաբաթական ունենալու ենք 2 հանդիպում՝ 2-ական ժամով։
Թրեյնինգն անցնելու է ինտերակտիվ ձևաչափով, դերային խաղերով, օրինակների քննարկումով, հանձնարարություններով։
Թրեյնինգի ավարտին Դու արդեն․
• Կունենաք վաճառքի հաջող փորձ
• Վստահ կլինեք Ձեր հմտությունների վրա
• Կտիրապետեք վաճառքի հիմնական հմտություններին
• Ձեր հետագա վաճառքների արդյունավետությունը կտրուկ կբարձրանա
Թրեյնինգը Ձեզ համար է, եթե
• Քիչ փորձ ունեք կամ ընդհանրապես անփորձ եք վաճառքներում
• Նպատակ ունեք զբաղվել վաճառքով
• Աշխատում եք սպասարկման կամ վաճառքի ոլորտում, բայց զգում եք, որ վերապատրաստման կարիք ունեք
• Վաճառքի հմտությունը Ձեզ պետք է Ձեր ծառայությունները, ապրանքը կամ մասնագիտական հմտությունները վաճառելու համար
Թրեյնինգի արժեքը 29,000 դրամ է։ Խմբակային մասնակցության դեպքում (3 և ավել մասնակից)՝ 23,000 դրամ։ Մասնակիցների քանակը սահմանափակ է, այնպես որ շտապեք ամրագրել Ձեր տեղը, եթե ցանկանում եք հաջողել Ձեր մոտակա գործարքը։