«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչ փուլ
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեն դրանց գտնվելու վայրը, և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեն սերվերին:
Ռոբոտաշինության սիրահարները կարող են միանալ մեզ ապրիլի 16-ին և ծանոթանալ մրցույթի մասնակից 11 ռոբոտներին, իսկ ժյուրիի պրոֆեսիոնալ անդամները միջոցառման վերջում կընտրեն լավագույններին:
Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:
Մրցույթն իրականացվում է #ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում:
Union of Information Technology Enterprises-UITE