Other
Հանդիպում Վահե Շահվերդյանի հետ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00, բոլոր թատերասերներին հրավիրում ենք Նարեկացի Արվեստի Միություն՝ մասնակցելու «Էպսիդոն» թատերախմբի «Հանդիպումներ» նախագծի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Այս անգամ նախագծի հյուրը կլինի շատերի կողմից սիրված ռեժիսոր, ԵԹԿՊԻ պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ հանրապետական և միջազգային թատերական մրցանակների դափնեկիր Վահե Շահվերդյանը:
«Էպսիդոն» թատերախումբը իր ստեղծագործական ուղին զուգորդում է ճանաչողական և ուսուցողական ծրագրերով՝ կարևորելով հանրության անմիջական շփումը ներկայիս թատերական անվանի գործիչների հետ:
Մուտքն ազատ է:
