Other
Օգնություն սահմանի շներին
Հերոս Լեսսի շան նամակը :)
Սիրելի կենդանասերներ, ես Լեսսին եմ: Երևի համոզվեցիք, թե որքան կարևոր են այս պահին սահմանում զինվորի հետ մեկ գծում ծառայող շները: Վստահ եղեք, որ բազմաթիվ այսպիսի հերոսներ ունենք, որ աչքերն ու ականջները սրած՝ մեր տղաների կողքին կանգնած են, ու ցավոք՝ չենք կարող երաշխավորել, որ նրանցից որևէ մեկը չի վիրավորվի: Զինվորներին օգնություն ուղարկելուն զուգընթաց առաջարկում եմ նաև կազմակերպել ընկերներիս՝ շներին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայքի և պատրաստի սննդի հավաքում, որը կամավորները կհասցնեն սահման ու կբաժանեն համապատասխան վաշտերում: Անհրաժեշտ դեղորայքի ցանկը կհրապարակվի ստորև: Մի մոռացեք, որ մենք ծառայում ենք Ձեզ: Շնորհակալություն:
