Other
‹‹Պոեզիան ժամանակի թևին››. բաց քննարկում
Ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և «Կեչառիս» թատերամշակութային խմբակը ժամանակակից պոեզիայի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում են «Պոեզիան ժամանակի թևին» խորագիրը կրող բաց քննարկմանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝ ժամանակակից պոեզիայի դիմագիծն ըստ ընթերցողների, գրող-ընթերցող կապը որպես ստեղծագործ համագործակցության հիմք և պոեզիայի ճանաչելիությունը:
