Concert
Ավարտական համերգ երեկո՝ ՆԱՄ-ում
Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դասական - վոկալ բաժնի մի խումբ ուսանողների համերգ-երեկոն:
Համերգի ժամանակ կհնչեն հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ռոմանսներ, հատվածներ օպերաներից և մի քանի զուգերգեր:
Երիտասարդների հիմնական նպատակն է՝ հանդես գալ մեծ բեմերում և գրավել հանրային ուշադրություն:
Մուտքն ազատ է:
