Նորաձևության տեսողական մերչենդայզինգ
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Նորաձևության տեսողական մերչենդայզինգ Fashion visual merchandising” թեմայով:
Դասընթացի ընդհանուր նկարագիրը
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
• Նորաձևության մերչենդայզինգի հիմունքները, մասնավորապես մերչենդայզինգի նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից
• Նորաձևության տեսողական մերչենդայզինգի տեղական և միջազգային զարգացումները
• Նորաձևության տեսողական մերչենդայզինգի կառավարման համակարգի առանձնահատկությունները,
• Նորաձևության տեսողական մերչենդայզինգի կիրառումը ըստ առևտրային վայրերի տեսակների
• Ապրանքների դասավորության կանոնները և չափորոշիչները
• Ցուցափեղկերի ձևավորման, ապրանքների ներկայացման չափորոշիչները և մանեկենների տեսակները
• Ապրանքների վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները
Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ներկայացվում է լայնէկրան ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային առևտրային կետերի ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին տրամադրվում է հատուկ գրանցման մասնագիտական նյութեր (Visual Merchandising planogram) և տերմինաբանական բառարան։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Տևողությունը՝ 2 օր, ընդհանուր 4 ժամ
Դասընթացի անցկացման ամսաթիվը՝ Ապրիլի 14-15 , ժամը՝ 18:15-20:15
Գրանցման և վճարման վերջնաժամկետը՝ Ապրիլի 13
Դասընթացի լեզուն`հայերեն
Վայրը՝ Ամիրյան 4 թրեյնինգ սրահ:
Մասնակիցներ
Դասընթացներին կարող են մասնակցել
Սրահի կառավարիչներ
Վաճառող-խորհրդատուներ
Բրենդ մենեջերներ
Կատեգորիայի մենեջերներ
Մարքեթինգի և գովազդի պատասխանատուներ
