Ֆիզմաթից Փենսիլվանիա․ մի ուսանողի պատմություն
Luys Foundation-ը և #LOFT-ը նախաձեռնում են եզակի ձևաչափով հանդիպումների շարք` աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդների հետ, ովքեր կներկայացնեն իրենց անցած ուղին, կպատմեն ձախողումների ու հաջողությունների մասին և ունեցած ձեռքբերումներով կոգեշնչեն ներկաներին:
Առաջին հանդիպումն արդեն իսկ հաջողությամբ կայացել է «Լույսի» կրթաթոշակառու, Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանող Միքայել Միրզոյանի հետ։
Ապրիլի 18-ին՝ 19։00-ին, սպասում ենք ձեզ LOFT-ում՝ մասնակցելու արդեն երկրորդ հանդիպմանը։ Այս անգամ իր փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել Փենսիլվանիայի համալսարանի ուսանող Արմեն Վարդանյանը:։
Մուտքը՝ 2000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք):
Արմենը սիրում է մարդկային ենթագիտակությունը, ազատությունը և բնությունը։
Կարդում է Jon Kabat-Zinn «Wherever You Go, There You Are»:
Երազում է ոչ մի հնարավորություն բաց չթողնելու և իր ձախողումներով հպարտանալու մասին:
Արմենը սովորել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որտեղ հարուստ գիտելիքներ է ձեռք բերել մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում ու հաղթել բազմաթիվ միջազգային օլիմպիադաներում։ 2011 թվականին արժանացել է ՀՀ նախագահի պարգևին` «ՏՏ ոլորտի լավագույն աշակերտ» անվանակարգում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է մաթեմատիկա և համակարգչային գիտություն։
