Բաց միկրոֆոնի երեկո ԷՕՆում / Open Mic Night at AEON
Եթե սիրում եք երգել կամ նվագել, եթե լոգանքի սպունգը ձեր մեծ երկրպագուն է,եթե հարևաններն արդեն կուշտ են ձեր ձայնից, իսկ ձեր էներգիան անսպառ է, ապա շտապե՛ք ԷՕՆ, քանի որ ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ին, տրամադրելու ենք ԷՕՆի բեմը բոլոր երաժիշտներին: Կարող եք նվագել ինչպես ուրիշների, այդպես էլ ձեր հեղինակային երգերը, ինչպես նաև ծանոթանալ և նվագել այլ երաժիշտների հետ: Լեզուն և ոճը կարևոր չեն: Այնպես որ, վերցրե՛ք ձեզ հետ ձեր երաժշտական գործիքները, սիրած երգերի ակորդները, լավ տրամադրությունը և ընկերներին:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
If you love singing and playing instruments, if the bath sponge is a big fan of yours, if the neighbours are sick of your singing and your energy is limitless, then join us on April 21, at 19:30 pm for open mic evening. You are free to play your own songs as well as covers. It’s a great opportunity to get to know other musicians and jam together. The genre and language of songs don’t matter. So, pick up your musical instruments, favorite songs’ chords, good mood and friends.
Entrance: 1000 AMD (including tea, coffee, snacks )
