Պաղպաղակ՝ երեխաների ձեռքերով
ՏաՏան շարունակում է խոհարարական արկածները երեխաների հետ. այս անգամ պատրաստելու ենք նրանց շատ սիրելի պաղպաղակը, որպեսզի սովորեն եւ ամառվան ընդառաջ՝ իրենք պատրաստեն ընտանիքի անդամների համար :)
Մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ նյութերը՝ համեմված բարձր տրամադրությամբ, իսկ երեխաներին առաջարկում ենքը միանալ սովորելու եւ հաճելի ընկերակցություն վայելելու պատրաստակամությամբ:
Հանդիպելու ենք շաբաթ՝ ապրիլի 16-ին, 14:00-ին, մասնակցել կարող են 4-10 տարեկան երեխաները մայրիկի կամ որեւէ մեծահասակի հետ, իսկ 6 տարեկան եւ բարձր երեխաները կարող են մասնակցել նաեւ ինքնուրույն, յուրաքանչյուր երեխայի մուտքն արժե 2000դրամ: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` 14:00-ին
