Other
Յոգայի բաց դաս / Yoga open class
Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր վարժանք է, որ սկիզբ է առել Հնդկաստանում: Ամենահայտնի տեսակներից են Հաթհա յոգան և Ռաջա յոգան: Հաթհա յոգան ենթադրում է ֆիզիկական մարզում և շնչառական տեխնիկաներ: Ռաջա յոգան տալիս է հոգևոր ինքնառեալիզացիայի և գիտակցության նպատակաուղղված զարգացման հասնելու հնարավորություն: Այս բոլոր վարժանքների համադրությունը բերում է մտավոր և ֆիզիկական ներդաշնակության և հավասարակշռության:
Յոգայի բաց դասը վարելու է Ռուզաննա Հակոբյանը, ով աշխատել է Մնջախաղի պետական թատրոնում որպես դերասանուհի և յոգայի ուսուցիչ: Ունի 20 տարվա դասավանդման փորձ:
Մուտքը՝ ազատ
Հանդիպում ենք ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին: Ձեզ հետ բերեք հարմարավետ հագուստ, յոգայի գորգ, ծածկոց:
Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք նախապես գրանցվել:
