Concert
Retro evening at Plato
Հայեր ջան, կիրակի օրը, ժամը 20:00-ին համեցեք Պլատո՝ վայելելու ռետրո երաժշտություն՝ 20-րդ դարի հարազատ հնչյունների ներքո: Ավանդույթի համաձայն, տեղում հնչեցրած ձեր առաջարկները այդ օրը ևս կներառենք մեր փլեյլիսթում: Ուզում ենք շաբաթվա ավարտը լինի խաղաղ, բարի ու մտերմիկ: Հիշեցնում ենք նաև, որ բացօդյա սեղաններն արդեն Պլատոյի ջերմ մթնոլորտը տարածել են ողջ Փարպեցի փողոցով մեկ:
