Հանդիպում Արվեստի Հետ. Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ
Ապրիլի 21-ին, ժ. 17:00 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանին, որն անց է կացվում կենտրոնի «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության շրջանակներում: Միջոցառման ընթացքում կհնչի զեկույց արվեստագետի մասին, ինչպես նաև կներկայացվի ցուցադրության պատկերագիրքը:
Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Արծիվ» սրահում
• Դասախոսություն՝ «Արտացոլումներ ըստ Էլիբեկյանի»
Բանախոս՝ Լիլիթ Սարգսյան, արվեստի քննադատ
• «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
