Ինտելեկտուալ խաղ «Minerva»
Սիրելի ուսանողներ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը 2016 թվականի ապրիլի 20-ին կազմակերպում է «Minerva» խորագրով միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ` գիտական և տրամաբանական ուղղվածությամբ:
Խաղին մասնակցել կարող են ԵՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների այն ուսանողները, ովքեր ոչ միայն տիրապետում են իրենց մասնագիտությանը, այլ նաև հետարքրված են գիտությանն առնչվող տրամաբանական խնդիրներ լուծելով:
Մասնակիցները պատահականության սկզբունքով կբաժանվեն թիմերի, որոնցում ընդգրկված կլինեն տարբեր մասնագիտությունների տեր ուսանողներ:
Առաջադրված հարցերը կունենան ենթահարցեր տարբեր բնագավառներից և թիմը կկարողանա հասնել հաղթանակի խմբային աշխատանքի և բոլոր անդամների մասնագիտական գիտելիքների և տրամաբանության շնորհիվ:
Ընթացքում կլինեն նաև հումորային հարցեր, սակայն խաղի հումորը նույնպես գիտական կլինի:
