Օլօլօ Մանկական Թատրոն. Թումանյանի հեքիաթները
Օլօլօ շարժական տիկնիկային թատրոնը ներկայացնում է «Պոչատ աղվեսն ու ...» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացման մեջ տեղ են գտել Հովհ. Թումանյանի մի քանի հեքիաթներ՝ «Ծիտը», «Ճամփորդները» և «Պոչատ աղվեսը»: Երեխաները հերոսների հետ միասին մասնակից կլինեն հեքիաթին՝ կճանապարհորդեն իրենց հետ, կօգնեն պոչատ աղվեսին հետ վերադարձնել պոչը: Ներկայացումից հետո Օլօլօն պատրաստել է մի քանի հետաքրքիր խաղ հատուկ հեքիաթների սիրահարների համար: Միջոցառումը տևում է 40-50 րոպե և նախատեսված է 2-7 տարեկան երեխաների համար:
Օլօլօն շարժական տիկնիկային թատրոն է: Տեղափոխվող բեմի շնորհիվ այն կարող է հայտնվել ամենուր՝ այգի, տուն, բակ, սրճարան և այլն: Օլօլօի ներկայացումներն ինտերակտիվ են, բարի, ուսուցողական և լի անակնկալներով:
Մուտքը` 2,000 դրամ 1 ծնողի և 1 երեխայի համար, ևս մեկ ծնող կամ երեխա + 500 դրամ
Մուտքի գումարը ներառում է թեյ, սուրճ, քաղցրավենիք:
