7 գաղտնիք՝ բանակցություններում հաջողությունն ապահովելու համար
Ծանո՞թ է իրավիճակը, երբ որևէ պայմանավորվածության ձեռք բերումից հետո սկսում ես գիտակցել, որ այն սրտովդ չէ, կամ ձեռնտու չէ, կամ էլ կարող էիր շատ ավելի շահավետ համաձայնություն ձեռք բերել։
Այս վեբինարի ընթացքում կծանոթանանք 7 հիմնական գործիքներին, որոնց կիրառումը բանակցություններում կբերի էական արդյունքների։
Սա անվճար վեբինար է։
Վեբինարն օնլայն սեմինար է, որը դիտելու համար Դուք ստիպված չեք լինի հասնել մեր գրասենյակ։ Դուք կարող եք նստել Ձեր տանը, մի բաժակ համեղ, տաք թեյ պատրաստել ու լսել մեզ։
Վեբինարի ընթացքում կքննարկենք․
- Ի՞նչ է բանակցությունը և ու՞մ է այն անհրաժեշտ
- Ի՞նչ հիմնական սկզբունքներ կան բանակցություններում
- 7 գաղտնիք, որոնք կօգնեն Ձեզ հաղթել հաջորդ բանակցություններում
- Ինչպե՞ս կատարելագործել բանակցությունների հմտությունը
Հանդիպում ենք ապրիլի 20-ն, ժամը 21։30-ին։
