«Սերնդեսերունդ». ֆոտոցուցահանդեսի շնորհանդես
#LOFT-ը Ապրիլի 24-ին ընդառաջ, մեկնարկում է թեմատիկ միջոցառումների շարք՝ #նախագիծ101 խորագրով։
Ապրիլի 21-ին՝ ժամը 19։15-ին, Լոֆթում տեղի կունենա «Սերնդեսերունդ» ֆոտոցուցահանդեսի բացման շնորհանդեսը, որկ ընթացքում հեղինակ Անի Մարգարյանը կներկայացնի լուսանկարների հավաքագրման պատմությունը։
Անին 2012 թվականին սկսեց հավաքել հին լուսանկարներ՝ սոցցանցերից, անհատներից, տարբեր կայքերից, որտեղ արտացոլված են հայերի աշխույժ եռուզեռը, հայաբնակ վայրերի զարթոնքը, մշակութային վերելքը, կանգուն հայկական եկեղեցիները: 2015-ին Վանուհի Հոբոսյանի հետ սկսեց «Սերնդեսերունդ» նախագիծը, որի նպատակներից մեկը սույն լուսանկարների տարածումն էր, այդ թվում՝ ցուցահանդեսների միջոցով։ Ֆոտոցուցահանդեսն արտացոլում է, թե ինչ կենցաղ են ունեցել, ինչ ազգային հագուստ են կրել, ինչպես են միմյանց հետ հաղորդակցվել հայերը 19-20-րդ դարերում՝ մինչև 1915 թ. Մեծ Եղեռնը: Եվ հենց այս զարթոնքն իմանալով ու ճանաչելով է հնարավոր կառուցել ապագան՝ հիմնվելով հարուստ անցյալի վրա, և հենց մեր նախնիներին ավելի մոտիկ զգալով ու հասկանալով է հնարավոր հասարակական ու մշակութային Վերածնունդը:
Մուտքը՝ Լոֆթի մշտական տարիֆներով
