Cinema
Ֆիլմ «Ճչացողները»․ System of a Down-ն ու Հայոց Ցեղասպանությունը
#Նախագիծ101-ի շրջանակներում «Լոֆթ․ Դիտանկյուն» ակումբն Ապրիլի 22-ին՝ 19։15-ին, հրավիրում է՝ մասնակցելու Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի ցուցադրությանը։
Այս լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես է «System of a Down» ռոք խումբը բախվում Հայոց ցեղասպանության խնդրին և դա մերժելու թուրքական կառավարության ջանքերին: Երևան են հանվում աղերսները Ողջակիզման, Ռուանդայի, Բոսնիայի, Իրաքի քրդերի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ, ցույց է տրվում, թե Միացյալ Նահանգների միջազգային քաղաքականությունն ինչու է աչք փակում` չտեսնելու տալով կատարվող ցեղասպանությունները:
Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում, որը կվարի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։
Մուտքավճար՝ 1400 դրամ
