Հանդիպում արվեստի հետ. Է՛ն ուրիշ Ֆրունզիկը
Միջոցառումը նվիրված է հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանին, որի շրջանակներում կցուցադրվի ՀՀ ժուռնալիստների միության անդամներ Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի հեղինակած «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական կինոնկարը:`
Ծրագրում՝
• Ֆիլմի ստեղծման պատմությունն ըստ հեղինակների
• «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» կինոնկարի դիտում
• Ելույթով հանդես կգան կինոօպերատոր պրոֆեսոր Լևոն Աթոյանցը, թատերագետ Լևոն Մութաֆյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյան-Մկրտչյանը
• Հյուրասիրություն (գործընկեր՝ «Արմենիա Վայն» ընկերություն)
Միջոցառման մուտքն անվճար է՝ նախնական գրանցման:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: