Cinema
«Աղետ» ֆիլմի ցուցադրություն
Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում կցուցադրվի գերմանացի վավերագրող Էրիկ Ֆրիդլերի և պատմաբան Բարբրա Զիբերտի Հայոց ցեղասպանությանը նվիրված 90 րոպեանոց «Աղետ» ֆիլմը:
Ֆիլմում ներկայացվում է 20-րդ դարասկզբին գերմանական կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի հանդեպ իրականացված եղեռնագործության նկատմամբ, նաև պատմվում է նոր ժամանակներում պաշտոնական Թուրքիայի և թուրք հասարակության վերաբերմունքի մասին:
«Աղետ» -ը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների, ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա:
Մուտքն ազատ է:
