Concert
«Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն»
Զարուհի Մկրտչյան (դաշնամուր)
Ալեքսանդր Ժույկով (բարիտոն)
Կարինե Առաքելյան (ջութակ)
Հովհաննես Օգանեզով (թավջութակ)
Ապրիլի 26-ին՝ ժամը 17:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների՝ «Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն» խորագիրը կրող դասական համերգը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Շումանի, Լեոնկավալլոյի, Ռավելի և Ռ. Սարգսյանի ստեղծագործությունները:
ՆԱՄ-ը սիրով հրավիրում է բոլորին:
Մուտքն ազատ է:
