«Նորարարությունների կառավարում» կրթական ծրագիր
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը «Երիտասարդ նորարարների դպրոց» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ներկայացնում է նոր «Նորարարությունների կառավարում» կրթական ծրագիրը, որը կմեկնարկի 2016 թ. մայիսի 2-ից:
Հաջողակ բիզնեսում կարևոր են խնդիրների ոչ ստանդարտ լուծումները, նոր գաղափարները, ստեղծագործական մտածողությունը և նորարարական մոտեցումները: Շատ կարևոր է սակայն նորարարության և առողջ բանականության միջև պահպանել հավասարակշռություն, կարողանալ ցուցաբերել ինքնատիպություն, բայց միևնույն ժամանակ ապավինել իրական բիզնես-խնդիրներին և ակնկալվող շահույթին:
Ծրագրի կառուցվածքը
1.ՈՒսումնական ծրագիր
Բնավորության անհատական գծեր (Personality Traits) -2 ժամ
•Բնավորության անհատական գծեր:
•Անհատական զարգացում և բիզնես մտածելակերպի ձևավորում:
•Բիզնես և կառավարչական հաղորդակցման հմտություններ:
•Ընդհանրական անձնական հատկանիշներ, որոնք հատուկ են հաջողակ բիզնեսմեններին:
Ստեղծագործական և քննադատական մտածողություն (Creative and Critical Thinking) – 6 ժամ
•Ստեղծագործական մտածողության հիմնական հասկացությունները, նմանությունները և տարբերությունները:
•Ստեղծագործական մտածողության միջոցով նորարարական գաղափարների զարգացում:
•Յուրաքանչյուր մասնակցի «Ստեղծագործական հանճար»-ի բացահայտում:
Նորարարություն (Innovation) – 6 ժամ
•Ի՞նչ է «Ինովացիա»-ն:
•Ինովացիայի, ստեղծագործական մտածողության և գյուտի միջև առկա տարբերությունները:
•Ինովացիան որպես բիզնեսի հաջողության գրավական:
•Ինչպե՞ս է նորարարությունը անդրադառնում տնտեսության զարգացման վրա:
•Ինչու՞ են երկրները համեմատվում ըստ իրենց ինովացիոն զարգացման մակարդակի ցուցանիշների:
Խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում (Creative Problem Solving) – 6 ժամ
•Խնդիրների ստեղծագործական լուծման գործընթացի էությունը:
•Խնդիրների ստեղծագործական լուծման գործընթացի «հավաքագրման» և «կենտրոնացման» փուլերում կիրառվող տեխնիկան և հմտությունները:
•Թիմում նոր կամ ոչ ստանդարտ խնդիրների լուծման համար արդյունավետ աշխատանքային մեթոդները:
•Ներքին արգելքները, որոնք սահմանափակում են կրեատիվությունը և դրանք շրջանցող մեխանիզմները:
Ձեռներեցություն (Entrepreneurship) – 6 ժամ
•Ձեռներեցության և ձեռնարկատիրության սահմանումները և տարբերությունները:
•Ձեռներեցի տիպաբանություն. հատկանիշների բացահայատում և ձեռնարկատերի տիպի ինքնաճանաչում:
•Բիզնես գաղափարի գեներացիա:
•Ձեռներեցության ճանապարհային քարտեզ ( բիզնես գաղափար, կոնցեպցիա, նյութական արժեք և շուկայի հետազոտություն, բիզնես պլան, իրականացում):
•Շահույթի և/կամ սոցիալական բարեկեցության համար արժեքի ստեղծման բիզնես ռիսկերի կառավարում:
Բիզնես մոդելավորում (Business Modeling) – 6 ժամ
•«Բիզնես մոդել»-ի սահմանում:
•Բիզնես մոդելի «CANVANS»:
•Հաջողակ բիզնես ստանալու առանցքային բաղադրիչները:
•Կազմակերպության ներքին ռեսուրսների կառավարման միջոցով սպառողական արժեքի ստեղծման գործընթացը:
2.Խորհրդատվական ծրագիր
Ձեռնարկատիրություն և իրավական հիմնախնդիրներ (Business and Legal Issues) – 2 ժամ
•Իրավական տեսանկյունից բիզնեսի ճիշտ մեկնարկման և զարգացման արժեքն ու դերը:
•Ձեռներեցներին և նրանց բիզնեսը դեպի կործանում տանող հաճախակի հանդիպող իրավական սխալները:
•Մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման համապատասխան պայմանագրերը, բիզնես կառուցվածքները:
•Բիզնես կառավարումը, էթիկան և ապահովագրությունը:
Բիզնեսի հիմնում և գրանցում (Business Establishment and Registration) -3 ժամ
•Բիզնեսի ձևավորման գործընթացը, զարգացման փուլերը:
•Բիզնես պլանի իրականացում:
Մտավոր սեփականություն (Intellectual Property) – 3 ժամ
•Մտավոր սեփականության հիմնական հասկացությունները (ապրանքային նշաններ, գյուտեր, արտոնագրեր, օգտակար մոդելներ և այլն):
•Մտավոր սեփականության կառավարման գործընթացը Հայաստանում:
•Մտավոր սեփականությունը նորարարական ստարտափերի աճի և հաջողության գործընթացում:
3.Ծրագրի գործնական մաս
Մենթորինգ և քոուչինգ (Mentoring and Coaching)
•Start-up ստեղծելու համար` մենթորինգ:
•Start-up-ը զարգացնելու համար` քոուչինգ:
•Նորարարական գաղափարների վավերացում:
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
•Կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողությունը միջանձնային, բիզնես և կառավարչական կոմունիկացիաներում:
•Խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցման միջոցով գեներացնել վառ և հետաքրքիր գաղափարներ, ստեղծել նոր ուղղություններ աշխատանքում, կարիերայում, բիզնեսում:
•Կիրառել ոչ ստանդարտ որոշումներ ամենատարբեր իրավիճակներում:
•Հասկանալ «ինովացիայի» ազդեցությունը տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև գաղափարը հաջողակ բիզնեսի վերածելու գործընթացի էությունը:
•Հմտանալ բիզնես մոդելավորման ու պլանավորման գործընթացներում և ձեռք բերել համապատասխան ունակություններ, որոնք անհրաժեշտ են «սթարթ-ափ» ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
•Տիրապետել բիզնեսի ճիշտ մեկնարկման բոլոր իրավական հարցերին և մտավոր սեփականության օբյեկտների պահպանման, կառավարման և առևտրայնացման համապատասխան ընթացակարգերին:
•Օգտագործելով «բիզնես մոդել»-ը որպես պլանավորման ու վերլուծության առաջադեմ գործիք, կազմել ապագա բիզնեսի և ձեռնարկության զարգացման տեսլականը, դրա գրաֆիկական, տեքստային և կոնցեպտուալ նկարագրությունները ըստ հաջողակ բիզնես ստանալու առանցքային բաղադրիչների:
•Ձեռք բերված գիտելիքները օգտագործել սեփական բիզնեսը հիմնելու մեջ:
•Ձեռնարկատիրությանը օժանդակող պետական աջակցության ծրագրերի, առևտրային միավորումների և բիզնես ցանցերի մասին ստացած տեղեկատվությունը օգտագործել իրենց բիզնեսի զարգացման համար:
•Ստեղծել start-up ընկերություններ, վավերականացնել գաղափարը ու առևտրայնացնել այն կամ ղեկավարել այդ գործընթացը:
Ծրագրի շահառումներն են
•անհատ գյուտարարներ/նորարարներ,
•ուսանողներ/գիտնականներ,
•գիտահետազոտական կառույցների աշխատակիցներ,
•վաճառքի և մարքեթինգի բաժնի աշխատակիցներ, մենեջերներ
•նորարարական ուղղվածությամբ ձեռնարկությունների աշխատակիցներ, ձեռնարկատերեր,
•սկսնակ գործարարներ, որոնք բավարար փորձ չունեն ձեռներեցության ոլորտում և ցանկանում են տեսական ու գործնական գիտելիքների բազա ձևավորել իրենց հետագա գործունեության համար:
Ծրագրի ձևաչափը
•Ինտերակտիվ ուսուցում, թեմատիկ խաղեր,
•Օրինակների քննարկում (case study), դրանց հիման վրա նյութի ներկայացում ու յուրացում,
•Խմբերով աշխատանքների կատարում և կատարված աշխատանքի ներկայացում, արդյունքների քննարկում:
•Start-up հիմնելու նպատակով մենթորինգի անցկացնում բոլոր թիմերի համար:
•Start-up-ը զարգացնելու նպատակով քոուչինգի անցկացում ընտրված ընկերությունների համար:
Ծրագրի տևողությունը
Դասընթացի/խորհրդատվության ընդհանուր տևողությունն է 40 ժամ/ 6 շաբաթ` շաբաթական 2-3 հանդիպում` յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ` ներառյալ սուրճի ընդմիջումը: Դասընթացները կանցկացվեն 2 ժամային հատվածներով` 15:30-18:30 և 18:30-21:30
Խնդրում ենք դիմում հայտը լրացնելիս նշել Ձեր նախընտրելի ժամային հատվածը:
Այս փուլից հետո կսկսվեն մենթորինգի աշխատանքները, որից հետո այն թիմերը, որոնք ներկայացումների արդյունքում հաղթող կճանաչվեն կանցնեն քոուչինգի փուլին: Այս գործընթացների մանրամասները կներկայացվեն դասընթացի ժամանակ:
Դասընթացի անցկացման վայրը
Հասցե՝ ք.Երևան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և Ձեռներեցության Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ, Կոմիտաս 49/3, ք. Երևան, 0051
Ծրագրի հիմնական փորձագետներն են՝
Մարի-Հրաչուհի Պօղոսեան – Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս:
Երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում, որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր: Ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում բազմամյա դասավանդման փորձ:
Կարեն Հ. Սարգսյան- «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ:
Բիզնես կարողությունների զարգացման, համայնքային տնտեսական զարգացման, կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և ռազմավարական գործընթացների նորարարական կառավարման, և հարակից ոլորտներում տեղական և միջազգային ֆորմալ / ոչ ֆորմալ բազմամյա գիտագործնական փորձ:
Անդրանիկ Ս. Խաչիկյան- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ:
Բազմամյա աշխատանքային գործունեություն մտավոր սեփականության ոլորտում, և այդ ոլորտում մի շարք ուսումնա-օժանդակ ձեռնարկների, զեկույցների, թեզիսների և գիտական հոդվածների հեղինակ: